Քվանտային հզոր համակարգիչներ IBM–ից

Ամերիկացի մասնագետները ստեղծել են  քավանտային համակարգիչներ, որոնք արդեն պատրաստ են շահարկման։ Չնայած շատերն են զբաղված քվանտային համակարգիչներ նախագծելու և ստեղծելու գործով, օրինակ Google–ը, Intel–ը  և Microsoft–ը, բայց այս գործում հաջողել է IBM ընկերությունը։ Նոր համակարգիչները հզոր են և կարող են անասելի արագությամբ հաշվարկներ կատարել, անգամ ավելի արագ, քան  ժամանակակակից գերհզոր համակարգիչները։ Ի դեպ, դրա հեղինակները վստահ են, որ այս համակարգիչների միջոցով կրիպտոգրաֆիան և համակարգչային անվտանգությունը  կտեղափոխվեն նոր մակարդակ։ IBM ներկայացուցիչներն անգամ վստահ են` քվանտային համակարգիչների «օգնությամբ» զարգացում կապրի նաև  արհեստական ինտելեկտը։