Ինչպես հաջողել բիզնեսում. խորհուրդներ Բիլլ Գեյթսից

Բիլլ Գեյթսը ոչ միայն աշխարհի ամենահարուստ մարդկանց մեկն է, այլ նաև խոշոր բարերար է։ 1975 թվականին Փոլ Ալլենի հետ հիմնելով Microsoft ընկերությունը` նա աշխատեց շուրջ  76 մլրդ դոլար։Գեյթսի ստեղծած  օպերացիոն համակարգը դարձավ աշխարհում ամենաճանաչվածը։ Ինչպես է Բիլլ Գեյթսը հաջողել կյանքում, ահա մի քանի խորհուրդ տեխնոհսկայից։

Սկսել ինչքան հնարավոր է շուտ

Երբ սկսում եք ինչ–որ աշխատանքով զբաղվել կյանքի վաղ շրջանում հավանական է, որ կհաջողեք մյուսներից շուտ  և քիչ հավանական է, որ կհանձնվեք։ Խոշոր ընկերութուն ստեղծելը մեկ օրվա գործ չէ։

Գործընկերներ գտեք

Նոր ծանոթությունները կարևոր են։ Շփումները շատ բան կարող են տալ կյանքում, մանավանդ` բիզնեսում։ Գործել միայնակ և գնալ հեռուն, անհամատեղելի մոտեցումներ են։

Դուք չեք վաստակելու տարեկան  $60 000 դպրոցը կամ քոլեջը ավարտելուց անմիջապես հետո

Կարևոր չէ, թե ինչքան որակյալ կրթություն եք ստացել, առաջ շարժվելու համար փորձ է պետք։

 Մի վհատվեք սխալներից, դրա փոխարեն դասեր քաղեք

Պետք չէ մյուսներին մեղադրել սխալների մեջ, բիզնեսում կարևոր է դասեր քաղել։ Արդյունքում կդառնաք փորձառու և խելամիտ։

Նվիրված եղեք աշխատանքին

Իրական հաջողություն գրանցելու համար պետք է էնտուզիազմով աշխատել։ Վստահ եղեք, որ սիրում եք ձեր աշխատանքը։

Քոլեջն ու համալսարանը լավագույն դպրոցը չեն,լավագույն դպրոցը կյանքն է

Կարևոր չէ` քանի գիրք եք կարդացել և ինչքան լավ եք հանձնել քննությունները, դրանք կյանքում ձեզ   պետք չեն գալու։ Իզուր չէ, որ գործատուները առաջին օրն ասում են` «մոռացեք այն ամենը, ինչ սովորել եք համալսարանում»։

Կյանքն անարդար է։ Համակերպվեք

Անգամ, եթե շատ եք  աշխատում, կյանքում միշտ պահեր են լինում, երբ թվում է` ինչ–որ բան սխալ է։ Սխալներն այստեղ կապ չունեն, դրանք բիզնեսում պահեր են, որոնք կառավարել հնարավոր չէ։