Կայացավ Global AM–ի ՏՏ փակ միջոցառումը

  Ստարտափներով ու Տեղեկատվական տեխնոլոգիաներով հետաքրքրված 30 եվրոպացի երիտասարդ Պորտուգալիայից, Խորվաթիայից, Էստոնիայից, Մոլդովայից, Սլովենիայից, Ուկրաինայից, Վրաստանից, Բելառուսից  և Լեհաստանից ժամանել են  Հայաստան`ուսումնասիրելու  Հայաստանի ՏՏ ոլորտն ու իրենց ստարտափները զարգացնելու համար ստանալ կիրառական գիտելիքներ։

  Եվրոպացի ստարտափերները մարտի 2-ին հյուրընկալվել էին Global Am հասարակական կազմակերպության գրասենյակում։  Հայաստանի ստարտափ էկոհամակարգի մասին պատմել ու իրենց փորձով կիսվել են  Global AM ՀԿ նախագահ Գևորգ Պողոսյանը, Agile աշխատանքի կառավարման փորձագետ , Joomag Armenia-ի սքրամ մաստեր Աննա Զաքոյանը, The Corwdfunding Formula հարթակի հիմնադիր և «Քրաուդֆանդինգի 57 գաղտնիքները» գքրի հեղինակ Նարեկ Վարդանյանը։

  Հայ խոսնակները ներկաներին պատմել են հայկական հաջողված ստարտափների, համաժողովրդական ֆինանսավորման մասին, նաև քննարկել հաջողության ճանապարհին հանդիպած խոչընդոտներն ու գաղտնիքները։ Ինտերակտիվ շփման արդյունքում եվրոպացի ուսանողներն էլ ուղղել են իրենց հետաքրքրող հարցերը։
Global AM-ի նախագահ Գևորգ Պողոսյանը, կարևորելով  եվրոպացի երիտասարդների հետ համագործակցության հեռանկարը, նշում է.

 «Հրաշալի փորձի փոխանակում է՝ նրանք ծանոթանում են հայկական ստարտափ էկոհամակարգին, մենք էլ ծանոթանում ենք նրանց աշխատանքի, նոր գաղափարների ու հնարավորությունների հետ։ Օրինակ՝ ուկրաինացի ուսանողները բլոկչեյնի կիրառման նոր ուղղություններ են գտել, ցանկանում են մեզ հետ համագործակցել։ Մասնակիցներն իրենց երկրներում ակտիվ ու գործունյա են, այս այցով կգտնեն նոր գործընկերներ ու նոր կապեր Հայաստանում»։