Instagram-ում զանգի գործառույթ կավելանա

Instagram–ը շարունակում է կատարելագործվել։  Մոտ ապագայում սոցցանցում միանգամից երկու նոր գործառույթ կավելանա`  տեսազանգի և ձայնային զանգի հնարավորութունները։

Techcrunch–ի փոխանցմամբ  նորույթի մասին դեռ պաշտոնական հաղորդագրություն  չի հրապարակել, բայց Android տարբերակի օգտատերը  հայտնաբերել են տեսազանգի և ձայնային զանգի ֆայլեր և նշաններ։ Գործառույթների մասին խոսվում էր դեռ հունվարին, բայց  այն ժամանակ, դրանք ներքին թեստավորման փուլում էին։ Ակնհայտ է, որ շուտով կհայտարարվի նորույթների մասին, բայց, թե երբ այն հասանելի կդառնա բոլորին, հայտնի չէ։