Instagram–ի հայտնիները

Instagram–ի հայտնիները

Ներկայացնում ենք յուրօրինակ արտաքինով Instagram-ի աստղային կատուների թոփ 5–յակը։

Lil Bub

Lil-ը համացանցում ամենահայտնի կատուներից է։ Գենետիկ մուտացիաների արդյունքում նա ատամնաշար չունի, ինչի պատճառով լեզուն միշտ դուրս է։ Կատվի նկարները ցանցաբնակները հավանել են շնորհիվ կենդանու հետաքրքիր տեսքի։ Instagram–ի   հաշվում  կատվին հետևում է 1.7 միլիոն օգտատեր, իսկ նկարները միջինում ստանում են 50 հազար հավանում։

Hamilton The Hipster Cat

Հետաքրքիր պեգմենտացիայի արդյունքում կատուն ունի սպիտակ բեղիկներ։ Hamilton-ը անտուն կատու էր, մինչ որդեգրվելը։ Հիմա նա վայելում է ոչ միայն տերերի, այլ նաև ցանցաբնակների սերը։ Ունի 804 հազար հետևորդ, իսկ նկարները միջինում ստանում են 20 հազար հավանում։

Sam Has Eybrows

Sam անունով  սպիտակ կատուն Intsagram-ում հայտնի  է իր յուրօրինակ սև և խիտ հոնքերի շնորհիվ, որոնք նրա դեմքին զարմացած տեսք են հաղորդում։ Sam-ն ունի մոտ 250 միլիոն բաժանորդ, իսկ Instagram–ի աստղի նկարները միջինում ստանում են 5000 հավանում։

Narnia

Narnia անունով կատուն սոցցանցում իր հեղինակությունը ձեռք է բերել շնորհիվ գունային մուտացիայի, ինչի արդյունքում կատուն ունի երկգույն  գլուխ` մի մասը մոխրագույն ,մյուսը` սև։  Ունի 21 հազար հետևորդ, իսկ նկարները ստանում են մոտ 5000 հավանում:

Grumpy Cat

Կատվի իսկական անունը Սոուս Թարդեր է, բայց ցանցում նա հայտնի է որպես բարկացած կատու` Grumpy Cat։ Թարդերը հայտնի է դարձել 2012 թվականին, երբ նրա տերը Reddit կայքում լուսանկար տեղադրեց։ Թարդերը ունի 2.4 միլիոն բաժանորդ, իսկ նկարների հավանումները հասնում են միջինում 50 հազարի։