Iphone X-ի հետքերով

   Մինչ աշխարհը հիանում է Apple-ի Iphone X–երով, շուկայում աննկատ, բայց մեծ արագությամբ հայտնվում են դրա կրկնօրինակները։  Դրանցից շատերը ներկայացվեցին անգամ MWC 2018  տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ։  Գովազդի տեսանկյունից սա լավ մտածված քայլ էր, հակառակ դեպքում տեխնոմաններից ով կիմանար, որ Չինաստանում կան ու գործում են  Vernee, Oukitel, Wiko  ընկերությունները։
  Ներկայացնում ենք մի քանի սմարթֆոն, որոնք արտաքնապես չեն տարբերվում Apple ընկերության Iphone X–ից, միայն թե որոշները տեխնիկապես թույլ են։

 

NOA N10


Այստեղ արտադրողն  անգամ  փորձել է մշակել սեփական Face ID գործառույթը։
NOA N10 սմարթֆոնի շուկայական արժեքը 300 եվրո է։

 

Ulefone T2 Pro


Հեղինակները  բավական աշխատաք են կատարել սմարթֆոնը կյանքի կոչելիս` դիսփլեյը գրեթե շրջանակ չունի, բացառությամբ ստորին և վերին հատվածների։ Բայց, ինտերֆեյսը, ինչպես մյուս սմարթֆոնների դեպքում, հարմարեցված չէ «խնձորային» էկրանի համար։
Սարքի շուկայական արժեքը 400 եվրո է։

 

Wiko View2 Pro


Ի տարբերություն մյուսների, Wiko View2 Pro ավելի շատ նման  է Essential Phone–ին, որը թողարկել է  Android–ի հեղինակ Էնդի Ռուբինը։ Ի դեպ  Wiko View2 Pro–ն ցուցահանդեսում աչքի ընկավ  աշխատված    ինտերֆեյսով։ Սմարթֆոնի միակ թերացումը  դիսփլեյի  շրջանակն  է, որը բավական լայն է։
Սմարթոնի արժեքը 300 եվրո է։

Oukitel U19 և Oukitel U18


Oukitel ընկերությունը ի ուղղակի կրկնօրինակել է Apple–ի նոր սմարթֆոնը։ Չնայած, ընկերությունը պարծեում է իր արտադրանքով,քանի որ չինական շուկայում առաջինը ինքն է սկսել այդ գործը։
U18–ը շուկայում  150-180 դոլար է, իսկ U19 գինը հայտնի չէ։

 

Asus ZenFone 5


Asus–ը Բարսելոնայում նոր ZenFone 5 ներկայացրեց իր  շնորհանդեսի ժամանակ։ Ընկերությունը նշում է, որ հնարավոր չէր հետ մնալ iPhone–ի կնկնօրինակման գործից, քանի որ օգտատերերը թելադրում  են լինել թրենդային։
ZenFone 5z–ի շուկայական արժեքը 400 եվրո է։