Փորձագետները պարզել են Apple-ի սարքերի օգտագործման միջին ժամկետը

Փորձագետները պարզել են Apple-ի սարքերի օգտագործման միջին ժամկետը

Asymco վերլուծական ընկերության փորձագետները պարզել են Apple-ի սարքերի օգտագործման միջին ժամկետը։ Խնձորային բրենդի գաջեթների կյանքի միջին տևողությունը մոտ  5 տարի է: Business Insider-ի փոխանցմամբ, հաշվարկները կատարելիս, օգտագործվել է Apple–ի տրամադրած հրապարակային տեղեկատվությունը։ Ըստ այդ տեղեկատության, ընկերությունն ամբողջ աշխարհում վաճառել է 2,05 մլրդ սմարթֆոն և  համակարգիչ, որոնցից 750 մլն–ը չի օգտագործվում:

Վաճառված սարքերի նման քանակ գրանցվել է 2013 թվականի երրորդ եռամսյակում, որից մեզ բաժանում է 4 տարի 3 ամիս: Փորձագետների կարծիքով՝ սա ընկերության արտադրանքի օգտագործման միջին ժամկետն է:

Վերլուծության հեղինակները նաև նշել են, որ  iPhone-ի և Mac-ի օգտատերերը կցանկանային իրենց գաջեթներն ավելի երկար օգտագործել:

Թեգեր: Apple, iPhone, MacBook