I-Pace.ինտելեկտուալ էլեկտրամոբիլ Jaguar–ից

I-Pace.ինտելեկտուալ էլեկտրամոբիլ  Jaguar–ից

Jaguar ընկերութունը պատրաստվում է նորույթով համալրել էլեկտրամոբիլների շուկան։ I-Pace էլեկտրոմեքենան ունի 200 ձիաուժ հզորությամբ երկու շարժիչ։ Խելացի ավտոմեքենան առանց լիցքավորման կարող է անցնել 480 կմ ճանապարհ։ Զրոյականից մինչև 100 կմ արագություն Jaguar I-Pace զարգացնում է ընդամենը 4.8 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը 200 կմ/ժ է։ Հոսանքի ուժեղ աղբյուրի դեպքում մեքենան 40 րեպեում լիցքավորվում է մոտ 80%, իսկ տանը լիցքավորելիս`  նման արդյունք ստանալու համար անհրաժեշտ կլինի սպասել 10 ժամ։


Jaguar I-Pace–ն ունի արհեստական բանականության տարրեր, ինչի շնորհիվ կարողանում է վերլուծել վարորդի նախասիրությունները և մեքենայի գործառույթները հարմարեցնել դրանց։ Խելացի մեքենայի արժեքը ընկերությունը դեռ չի հրապարակել։

Թեգեր: electromobile, Jaguar