Անվճար դարձած iOS-հավելվածներ (մարտի 5)

 

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

RAL

Գինը՝ 3.99$ – անվճար

Հավելվածը նախատեսված է դիզայներների, նկարիչների և բոլոր նրանց համար, ովքեր սիրում են կրեատիվությունը։ Առաջարկվող ներկապնակների միջոցով հնարավոր է գտնել ինտերյերի ճիշտ գույների համադրությունը։

 

ReliCam

Գինը՝ 0.99$ – անվճար

ReliCam–ը հնարավորություն է տալիս տեսագրել և լուսանկարել, խմբագրել հոլովակներն ու լուսանկարները և  պահպանել սմարթֆոնի տեսադարանում։

 

Midnight Feast

Գինը՝2.99$– անվճար

Ընթերցասերների համար նախատեսված 44 էջանի պատմությունը ուղեկցվում է ձայնային, անիմացիոն և այլ լուծումներով` ընթերցանությունը հետաքրքիր դարձնելու համար։

StickyBoard 2

Գինը՝4.99$ – անվճար

Հավելվածը սպիտակ անսպառ գրատախտակ է, որտեղ կարելի է բազմաթից գրառումներ կատարել։ Գրառումները կարելի է պահպանել տեքտսային կամ PDF ֆորմատներով։