Soundscape.նոր հավելված կույրերի համար Microsoft–ից

Soundscape.նոր հավելված կույրերի համար Microsoft–ից

Microsoft ընկերությունը թողակել է հավելված, որն օգնում է տեսողական  խնդիրներով մարդկանց տեղաշարժվել քաղաքում։

Soundscape անունն ստացած օգնականը  ձայնային ազդանշանի միջոցով օգտատերերին  ասում  է փողոցների և շինությունների անվանումները, երբ պետք է շրջադարձ կատարել կամ անցնել փողոցը։

Հավելվածը հնարավորություն է տալիս նաև մշակել սեփական երթուղին։  Soundscape, հետևելով տեղանքին,   ձայնային  բարձր ազդանշան է միացնում` վստահեցնելով, որ օգտատերը գտնվում է ճիշտ ուղղության վրա։
Օգնականը ունի պարզ կառուցվածք, ինչի շնորհիվ այն կարելի է գործարկել անգամ թույլ հզորություն ունեցող սմարթֆոններում, պարզապես  սարքը պետք է «կարողանա» հաշվարկել գեոլոկացիայի տվյալները և միացված լինի ստերեո ականջակալներին։

Soundscape–ը այժմ հասանելի է միայն Միացյալ նահանգներում բնակվող  Iphone-ի օգտատերերին։

Թեգեր: app, Microsoft