Telegram-ը խափանումներով է աշխատում

Telegram մեսինջերը սկսել է խափանումներով աշխատել։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի, Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Իրանի, Մեծ Բրիտանիայի և այլ երկրների օգտատերեր։

Ընկերությունում տեղյակ են խափանումների մասին և աշխատում են խնդրի վերացման ուղղությամբ։
Telegram-ի թվիթերյան միկրոբլոգում նշված է, որ ընկերությանը հայտնի է հավելվածի խնդիրների մասին Եվրոպայում, Մերձավոր Արեւելքում և Հյուսիսային Աֆրիկայում։ Խափանումների պատճառը, սակայն, չի նշվում։