Նոր գործառույթ Youtube-ում

Google–ի մասնագետները նոր ծրագիր են թեստավորում, որի օգնությամբ կարելի է փոփոխել Youtube–ի տեսահոլովակների հետին կադրն այնպիսի հեշտությամբ, ինչպես Instagram–ում նկարի ֆիլտրերն են դրվում։

Արհեստական բանականության ալգորիթմով աշխատող խմբագրման գործիքը  բետա տարբերակով հասանելի է, բայց սահմանափակ թվով օգտատերերի համար։

«Մենք ցանկացել ենք հեշտ օգտագործվող ու ժամանակակից առաջարկներից 20–30 անգամ  ավելի արագ գործիք ստեղծել։ Մեր առաջարկած լուծումը կարող է 1 վայրկյանում 30 կադր մշակել»,–մանրամասնում են հավելվածի հեղինակները։

Արդյունքն  դժվար է իդեալական համարել, բայց աշխատանքները դեռ ավարտված չեն։ Ընկերությունը չի հայտնել,թե երբ նոր գործիքը հասանելի կլինի բոլոր օգտատերերին։