Խելացի կենցաղային տեխնիկա Whirlpool-ից

Խելացի կենցաղային տեխնիկա Whirlpool-ից

Whirlpool  ընկերությունը թողարկել է աման լվացող խելացի մեքենաներ: Supreme Clean սարքը  ընկերության W Collection շարքից է, որտեղ կան և՛ առանձին, և՛ ներկառուցվող մոդելներ:

Supreme Clean-ի առանձնահատկությունը  6th SENSE տեխնոլոգիան է: Խելացի սենսորների օգնությամբ մեքենան հաշվարկում է սարքի ծանրաբեռնվածությունը  և ընտրում աշխատանքի ամենահարմար ռեժիմը: Այս տեխնոլոգիայի շնորհիվ մեքենան խնայում է և՛ էլեկտրաէներգիան և՛ ծախսվող ջուրը:

Սարքը,  մեծ չափերով ամանները լվանալու  և չորացնելու համար ունի  PowerCleanPro  և  PowerDry  համակարգերը: Մեքենան դեռևս կառավարվում է ձեռքով, բայց մոտ ժամանակներում ընկերությունը պատրաստվում է թողարկել Whirlpool 6th SENSE Live App հավելվածը, որի շնորհիվ Supreme Clean –ը հնարավոր կլինի կառավարել սմարթֆոնով կամ պլանշետով:

Թեգեր: wash machine, Whirlpool