Արհեստական բանականությունը նմանակում է մարդկանց

Չինական Baidu ընկերության ներկայացուցիչները ստեղծել են արհեստական ինտելեկտով  համակարգ, որը վերարտադրում է մարդկային խոսքը։ Ընդ որում, ամենայն ճշտությամբ, անգամ` ձայնի եզակի հատկանիշներ։ Նոր տեխնոլոգիան ստացել է Deep Voice անունը։
Naked-Science-ի փոխանցմամբ,  տեխնոլոգիայի հիմքում մեքենայական ուսուցումն է։ Deep Voice մարդկային ձայնը կրկնօրինակելու համար «սովորել» է 2400 ձայնից կազմված մոտ 800 ժամ տևողությամբ ձայնագրություն։

Արդյունքում արհեստական բանականությոնը ճշգրտությամբ ընդօրինակում է ձայնի տեմբրը, առոգանությունը, իսկ վերարտադրած հնչյունները իրականից անհնար է տարբերել։  Համակարգը նախատեսվում է  կիրառել տարբեր բնագավառներում: