Imagine Cup 2018 մրցույթը բաց է hայաստանյան թիմերի համար

Imagine Cup 2018 մրցույթը բաց է hայաստանյան թիմերի համար

«Երևակայության գավաթ»–ը ՏՏ ոլորտի ուսանողների համար աշխարհի առաջատար ամենամյա միջազգային մրցույթներից է, որը նպատակ ունի օգնել երիտասարդ մասնագետներին՝ բացահայտելու իրենց ներուժը, իրականացնելու իրենց գաղափարները սեփական նախագծերում և ներկայացնել դրանք միջազգային փորձագետներին։։ Հայաստանում այն  կազմակերպում և անցկացնում է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը։ Այսօր մրցույթին արդեն մասնակցում է ավելի քան 100 երկիր և տարածաշրջան: 2018 թվականին անցկացվող  մրցույթի համար հայտարարվել է 3 անվանակարգ՝ AI, Big Data, Mixed Reality։

  • Mixed Reality․ Ընդլայնված և վիրտուալ իրականությանն առնչվող ծրագրեր։
  • Microsoft Bot Framework-ի միջոցով բոտերի մշակում։ Microsoft Cognitive Services-ի կիրառումը Windows-ծրագրերում, բոտերում, Xamarin-ի միջոցով ստեղծված և բջջային հավելվածներում։
  • Big Data. «Մեծ տվյալների» հիմքով կանխատեսող մոդելների կառուցում՝ Microsoft Azure Machine Learning-ի կամ CNTK-ի կիրառմամբ և Microsoft Power BI-ում վիզուալիզացիայով։ Կարելի է մշակել սարքավորում իրերի համացանցի (IoT) և մեծ տվյալների հիման վրա։ Ստեղծել Blockchain տեխնոլոգիաների կիրառմամբ մշակված հավելվածներ։

Մրցույթն անցկացվելու է մի քանի փուլով։ Հայաստանյան փուլում առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը կազմակերպիչների ամբողջական ֆինանսավորմամբ կմեկնեն Մինսկ՝ մասնակցելու տարածաշրջանի եզրափակիչ փուլին, որի հաղթողը հնարավորություն կստանա մեկնել ԱՄՆ՝ մասնակցելու Imagine Cup 2018-ի եզրափակիչ փուլին և պայքարել 100,000 ԱՄՆ դոլար արժողությամբ մրցանակի համար։

Հայաստանյան փուլում  թիմերին գնահատելու է ժյուրին ըստ ներկայացված գաղափարների

  • եզակիության,
  • նորարարական տեխնոլոգիական լուծումների,
  • անգլերեն լեզվով սեփական նախագծերը պատշաճ ներկայացնելու կարողությունների։

Հետաքրքրված թիմերը հայտերը կարող են ներկայացնել առցանց հղումով՝ https://imagine.microsoft.com/en-us/Country/AM։ Կարևոր պայմաններից մեկն է` թիմը պետք է կազմված լինի 3 մարդուց։

Մասնակցության առցանց հայտերն ընդունվում են մինչև 2018 թվականի մարտի 20-ը։