Անվճար դարձած iOS-հավելվածներ (մարտի 7)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

MamaLingua Premium

Գինը՝ 1.99$– անվճար

Հավելվածը հնարավորություն է ընձեռում երեխաներին ու ծնողներին միասին սովորել անգլերեն և իսպաներեն։ Ներառում է աուդիո ֆայլեր, տեքստային թարգմաննություններ և ուղղագրություն։

Fotograf

Գինը՝ 1.99$ – անվճար

Հավելվածի միջոցով կարելի է լուսանկարել և նկարներին ֆիլտրեր ավելացնել իրական ժամանակում։ Fotograf–ը առաջարկում է 36 գունային լուծում։

Cassette Gold

Գինը՝ 0.99$ – անվճար

Երաժշտասերներին Apple-ն առաջարկում է  80–ականների ձայներիզի վերածել ծանկացած երաժշտություն Cassette Gold–ի միջոցով։