Porsche Cross Turismo.Tesla-ի նոր մրցակիցը

Porsche բրենդը Geneva International Motor Show 2018-ին ներկայացրել է Mission E Cross Turismo մեքենաների նոր՝ ամբողջությամբ էլեկտրական կոնցեպտ, որը մրցակցելու է շուկայի միանձնյա առաջատար Tesla Model X- հետ:

Մեքենայի շարժիչի հզորությունը 600 ձիաուժ է, 0-ից 100կմ/ժ արագություն զարգացնում է 3.5 վայրկյանի ընթացքում: Առավելագույն արագությունը մեքենայի համար 200կմ/ժ է, որը նորույթը կարող է հավաքել 12 վայրկյանում:

Ներկառուցված հզոր տեխնիկայի շնորհիվ մեքենան մարտկոցը մոտ 15 րոպեում լիցքավորվում է 80%, որը թույլ կտա անցնել մոտ 500 կմ: Թե երբ կսկսի մեքենայի մասսայական արտադրությունը, ընկերությունը չի հայտնել: