Google ընկերությունը Twitter–ի իր միկրոբլոգում հայտնում է, որ այսուհետ Google Lens–ի հնարավորությունները հասանելի են անդրոիդ բոլոր սարքերի համար։
Google Lens–ի շնորհանդեսը տեղի է ունեցել անցյալ տարվա մայիսին և մինչ այժմ ծառայությունը հասանելի էր միայն Pixel շարքի սմարթֆոնների համար։
Google Lens–ը Google Photos հավելվածում Google Assistant–ի հավելյալ հնարավորություն է, որը, իրական ժամանակում օգատործելով սմարթֆոնի տեսախցիկը, տեղեկատվություն է հաղորդում շրջակա օբյեկտների մասին։
Google Photos ծառայությունը ընկերության օնլայն խանութում արդեն թարմացված է։ Տեխնոհսկան խոստանում է ծառայությունը շուտով այն հաանելի կլինի նաև iOS գաջեթների համար։