Անվճար դարձած iOS-հավելվածներ (մարտի 9)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (մարտի 9)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Digital Barometer S10

Գինը՝ 0.99$ – անվճար

Հավելվածն առաջարկում է սմարթֆոնը վերածել իսկական բարոմետրի։ Հավելվածն իրական ժամանակում ճափում և ցույց է տալիս օդի ճնշումը։ Ունի 20 տարբեր գունային լուծում և աշխատանքի ռեժիմ։

EasyBiz Mileage Tracker 

Գինը՝ 0.99$ – անվճար

Հավելվածը հնարավորություն է տալիս սահմանել մեքենայի երթուղին և հաշվարկել այդ ճանապարհին ծախսվող վառելիքը և ուղևորության արժեքը։ Կարելի է նաև   պահպանել ճանապարհի տվյալները և դրանք ուղարկել Google Drive:

Hatchi

Գինը՝ 0.99$ – անվճար

Պետք չէ լինել 90–ականների  սերունդ, որպեսզի վայելել հանրահայտ Hatchi խաղը։ Հավելվածն ընձեռում է այդ հնարավորությունը։ Պարզապես պետք է ժամանակին սնել, քնեցնել ու խնամել Hatchi–ին։

OrasisHD 

Գինը՝ 1.99$ – անվճար

Հավելվածի օգնությամբ նկարները կարելի է դարձնել ավելի իրական։ Լուսանկարներ կարելի է ներբեռնել և՛ սմարթֆոնի պատկերասրահից, և՛ նկարվել հավելվածի ֆոտոխցիկի միջոցով։ Oռasis–ն առաջարկում է 14 տարբեր ֆիլտրեր։

 

Թեգեր: app, Apple, free app, iOS