BlackBerry-ն դատի է տվել Facebook–ին մտավոր սեփականության իրավունքի խախտման համար

BlackBerry-ն դատի է տվել Facebook–ին մտավոր սեփականության իրավունքի խախտման համար

Կանադական BlackBerry ընկերությունը  հայց է ներկայացրել ընդդեմ Facebook ընկերության ՝ նրան մեղադրելով  մտավոր սեփականության իրավունքի խախտման մեջ։ Facebook vs BlackBerry դատական գործի  մեջ են ներառվել նաև Facebook-ին պատկանող WhatsApp մեսինջերը և Instagram հավելվածը։

ՏԱՍՍ–ի փոխանցմամբ BlackBerry–ն մեղադրում է կապույտ տիրույթին WhatsApp-ի և Instagram-ի կատարելագործման ժամանակ  իր արտոնագրած  անվտանգության մշակումները օգտագործելու մեջ:
Facebook–ը հերքել է մեղադրանքները և խոստացել  պատասխան տալ կանադական ընկերության հավակնություններին։

Թեգեր: BlackBerry, Facebook