Ինչպե՞ս Facebook-ի միջոցով պարզել անծանոթ հեռախոսահամարի օգտատիրոջը

Եթե անծանոթ համարից զանգ եք ստացել ու ցանկանում եք պարզել, թե ում է պատկանում տվյալ հեռախոսահամարը, օգնության է գալիս Facebook-ը։

Պարզապես անծանոթ հեռախոսահամարը պետք է մուտքագրել սոցցացնի որոնման դաշտում և սեղմել Enter կոճակը: Այս գործողությունները կատարելուց հետո Facebook-ը կցուցադրի մուտքագրված հեռախոսահամարի օգտատիրոջ ֆեյսբուքյան հաշիվը։

Ինչպե՞ս է սա աշխատում։ Սոցիալական ցանցը հաշիվը ապահով դարձնելու համար հեռախոսահամար է պահանջում, որը միայն ցուցադրվում է ձեզ կամ ձեր ցանկությամբ նաև ընկերներին։

Facebook-ը հեռախոսահամարը գրանցում է իր առցանց մատյանում և  պահում որպես գաղտնի տեղկատվություն։ Արդյունքում` հեռախոսահամարը չի երևում անձնական էջում, բայց, օգտատերերի աչքից հեռու, առկա է լինում որոնման բազայում։