5 պատճառ IOS ընտրելու համար

#IOS –ը համակարգ է

Օպերացիոն համակարգի առանձնահատկություններից մեկն այն է, որ էական չէ` բրենդի որ գաջեթով եք լուսանկարել կամ ֆայլեր ստեղծել, դրանք միևնույն է պահպանվում են նույն ամպային տարածքում։ Կարող եք տեքստը սկսել հավաքել Ipad-ով, իսկ ավարտել` արդեն MacBook–ով։
Իհարկե, սա ունի և վատ կողմեր` պետք է գնել Apple–ի առաջարկած ամբողջ տեսականին, իսկ դա ծախսատար է։

#Փոքր, բայց հզոր

Iphone–ի շարքում դեռ կարելի է գտնել փոքր էկրանով հզոր սմարթֆոն։ Օրինակ` 4 դյույմ անկյունագծով SE–երը կամ ավելի ուշ թողարկված Iphone 6,7 և 8–երը հզորությամբ չեն զիջում ավելի լայն էկրան ունեցող սմարթֆոններին։

Android–ի դեպքում էկրանի փոքր չափերն ուղիղ համեմատական են վատ աշխատանքի հետ։

#Երկարատև թարմացումներ

Սմարթֆոնի թողարկումից IOS–ը դեռ 4 տարի էլ կշարունակի համակարգի թարմացումներ ուղարկել օգտատերերին։

Համեմատության համար պետք է նշել, որ Android համակարգով աշխատող 2016  թվականին թողարկված Google Nexus 5 –ի համար վերջին  թարացումը նույն թվականի հոկտեմբերին էր։

#Ապահովություն

IOS–ը համեմատաբար ապահով համակարգ է։ Հավելվածներ այստեղ կարելի է ներբեռնել միայն App Store-ի ցանկից։ Դրա համար IOS–ի համար անտիվիրուսներ չեն թողարկել, աղբյուրը մեկն է և ստուգված.անհրաժեշտություն չկա։

#Երկաթե դիմացկունություն

Եթե, իհարկե, օգտատերը չորոշի Iphone 4–ի համար IOS 11 թարմացում ներբեռնել, սմարթֆոնը առանց «արգելակումների» դեռ երկար կաշխատի։ Ինչը չի կարելի ասել Android–ի անգամ ամենաթանկ տարբերակների մասին։