Ովքե՞ր են Instagram–ի հայտնիները և ինչո՞ւ են նրանք հայտնի

Նախորդ հոդվածում ներկայացրել էինք աստղերին, ովքեր չեն սիրում սոցցանցերը և իրենց կյանքը չեն հրապարակում այնտեղ։ Ահա մի քանի համաշխարհային ճանաչում ունեցող դեմքեր, ովքեր իրենց հետևորդներից չեն թաքցնում գրեթե ոչինչ և շատ ակտիվ են վիրտուալ տիրույթում։

Kim Kardashian


Ասղտը վիրտուալ տիրույթում գրեթե չի թաքցնում ոչինչ։ Կյանքի յուրաքանչյուր դրվագ  լուսանկարների տեսքով հայտնվում է  հետևորդների newsfeed–ում։ Ի դեպ Instagram–ում հետևորդների քանակը քիչ չի` 50 միլիոն։

 

Nicki Minaj

 
էպատաժային երգչուհու սոցիալական ցանցերի հաշվիները կարճ ժամանակում հայտնվեցին ուշադրության կենտրոնում։ Պատճառը մեկն է` երգչուհին նախընտրում է համարձակ և բաց լուսանկարներ հրապարակել համացանցում։

Beyonce


Ամերիկյան փոփ ինդուստրիայի դիվան սոցցանցերի իր հաշիվներում ակտիվորեն հրապարակում է դստեր, ամուսնու և, իհարկե, իր լուսանկարները։ 45 միլիոն մարդ ինստագրամում հետևում է երգչուհու կյանքին ու առօրյային։

Rihanna


Երգչուհին սիրում է ցուցադրել ցանցաբնակներին իր մերկ լուսանկարները և գրել սկանդալային թվիթներ։ Իսկ երկրպագուները չեն դժգոհում, փոփ աստղին հետևում է շուրջ 60 միլիոն օգտատեր։