Անվճար դարձած iOS-հավելվածներ (մարտի 10)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Lost & Alone: Adventure Escape

Գինը՝4.99$ – անվճար

Apple–ն առաջարկում է միայնակ ճամփորդել մոռացված և կորած մի աշխարհում` հաղթահարելով խոչընդոտները։ Խաղը կազմված է 100 տարբեր տեսարաններից։

 

NodeBeat 

Գինը՝ 2.99$ – անվճար

Հավելվածը թույլ կտա էկրանի մի հպումով ստեղծել սեփական երաժշտությունը։ Պարզապես մատներով հպվեք էկրանի տարբեր մասերին և դրանք կարգավորումերով կցեք իրար։ Սեփական երաժշտությունն արդեն հնչում է։

 

SYS Pro 

Գինը՝ 0.99$ – անվճար

Հավելվածի միջոցով կարող եք հավաքել և մեկ տեղում պահել առավել օգտագործվող աշխատանքային գործիքները։ Դրանք միշտ ձեռքի տակ են ու հասանելի։

Mathematical Run

Գինը՝ 0.99$ – անվճար

Հավելվածն առաջարկում է զարգացնել մաթեմատիկական ունակությունները խաղի միջոցով։ Խաղն իր մեջ ներառում է 7 տարբեր մակարդակներ։