Բերք հավաքող ռոբոտները կփոխարինեն միգրանտներին

Բերք հավաքող  ռոբոտները կփոխարինեն միգրանտներին

Մեծ Բրիտանիայի Պլիմուտի համալսարանի պրոֆեսոր Մարտին Սթոլենը բերք հավաքող ռոբոտ է ստեղծել, որը լրացնելու է Մեծ Բրիտանիայի աշխատաշուկայի պակասը։

Daily Mail–ի փոխանցմամբ, Կորնուոլում ֆերմերները փորձարկում են խելացի մեքենա, որը դաշտից ծաղկակաղամբ է հավաքում՝ առանց վնասելու բանջարեղենը։ GummiArm անունով ռոբոտ ձեռքը, սեղմելով մթերքը, ստուգում է,  դրա հասունության աստիճանը, իսկ տեսախցիկները վերլուծում  բանջարեղենի արտաքինը` արդյոք այն ձեռք է բերել անհրաժեշտ սպիտակությունը։ Դրանից հետո GummiArm–ը կտրում է պտուղը։

Ենթադրվում է, որ ռոբոտը կլրացնի աշխատաշուկայի միգրանտների պակասը։

 

Թեգեր: Robot