Հայոց Էրատո թագուհին՝ հայտնի Total War: Rome 2 խաղի հերոս

Կանանց միջազգային տոնի առթիվ հայտնի Total War: Rome 2 խաղի թողարկած նոր՝ Desert Kingdoms տարբերակում ներառված են հին աշխարհի կին առաջնորդները՝ այդ թվում նաև Արտաշեսյան արքայատոհմի վերջին գահակալ հայոց Էրատո թագուհին:

Polygon կայքի փոխանցմամբ խաղի այդ տարբերակում ներառված են նաև Եգիպտոսի թագուհի Կլեոպատրան, հույն թագուհի Տեուտան և այլ կին առաջնորդներ: