Տեխնոհետքերով.Ի՞նչ վիրտուալ նախասիրություններ ունեն հայ հայտնիները

Ittrend.am–ը  սկսում է նոր շարք։ Այսուհետ գնալու ենք հայ հայտնիների տեխնոհետքերով ու պարզելու նրանց վիրտուալ նախասիրությունները։

Մեր շարքի առաջին հերոսը 21TV (Դար21) հեռուստաընկերության FilePro հաղորդաշարի  վարող Զառա Ղազարյանն է։

Գաջեթներից նախընտրում  է`  գաջեթներից գլուխ չեմ հանում 🙂
Սիրելի տեխնոբրենդը`  Samsung
Մեսինջերներից նախընտրում է` Viber

Սիրելի սոցցանցը` Facebook
Համացանցում հաճախ կիսվում է` կարդացած գրքերի մասին ինֆոյով և սիրելի երաժշտությամբ:
Էջեր, որոնց պարտադիր հետևում է` զուտ մասնագիտական հետաքրքրասիրությունից հետևում եմ Օփրա Ուինֆրիի, Լարի Քինգի և The Ellen Show-ի էջերին, իսկ ժամանցի համար Billboard ևgrqaser.org էջերին (մեկը լավ մյուզիքի, իսկ մյուսը հայերեն աուդիոգրքերի համար)

Սոցցանցերում նյարդայնանում է` սա մի տիրույթ է, որտեղ մարդիկ առանց սահմանների ինքնաարտահայտվում են, հետևաբար նյարդայնացնող շատ բաներ կլինեն, փորձում եմ թեթև տանել 🙂
Կտրականապես չի like-ի` սեփական հրապարակումները, Snapchat-ի էֆեկտներով լուսանկարներն ու «սկանդալային» վերնագրերով նյութերը:

Վատ մեկնաբանություններին պատասխանում է` ըստ դրանց բովանդակության: Եթե հիմնավորված է արձագանքում եմ, եթե անհիմն վիրավորանք է` ուղղակի անտեսում եմ:
Հավելվածներից հաճախակի օգտագործում է` Water Reminder (հրաշալի հավելված է նրանց համար, ովքեր շատ զբաղված են, բայց միաժամանակ հետևում են իրենց սննդակարգին)
BBC Learning English (անգլերեն սովորողների համար անփոխարինելի ու մատչելի տարբերակ է)

ՀԳ. Ինչ մեղքս թաքցնեմ, շատ հաճախ օգտվում եմ լուսանկարներ ֆիլտրելու տարբեր հավելվածներից J

 

Սյուզան Թոսունյան