Instagram–ում հնարավոր կլինի լուսանկարվել առանց ետնապատկերի

Hi-Tech-ի փոխանցմամբ շուտով հնարավոր կլինի Instagram-ում նկարվել ետնապատկերի առանձնացմամբ(portrait): Շատ սմարթֆոններում դրա համար օգտագործվում է հավելյալ տեսախցիկ, ինչպես օրինակ iPhone X-ը  և Galaxy Note 8-ը: Կան նաև մի քանի սմարթֆոններ, որ սա կարողանում են անել միայն մեկ տեսախցիկով, ինչպես օրինակ Google Pixel 2-ը: Այսպիսով սոցիալական կայքը պարզապես կարող է  սովորեցնել սմարթֆոններին այս ֆունկցիան կատարել շատ նկարների վրա: Նոր գործառույթն  արդեն ունի իր տարբերանշանը, բայց  դեռ չի փորձարկվել: