Անվճար դարձած iOS-հավելվածներ (մարտի 12)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Single Origin

Գինը՝ 0.99$ – անվճար

Հավելվածն առաջարկում է առավոտյան սուրճը դարձնել ավելի հետաքրքիր ու համեղ։ Սուրճի 36 բաղադրատոմսը ավելի համեղ կդարձնեն յուրաքանչյուրի առավոտը։

 

FlightReady E6B 

Գինը՝ 1.99$ – անվճար

Թռիչքի ամբողջ ընթացին պատրաստ եղեք FlightReady հավելվածի միջոցով։ Հավելվածն առաջարկում է   ավիացիոն 80 գործառույթ` ջերմաստիճան, ճնշում և այլն։

 

Cuecard

Գինը՝ 1.99$ – անվճար

Հավելվածն առաջարկում է վիզուալիզացնել օրվա առաջադրանքները։ Նոր տեքստ մուտքագրելու փոխարեն ուղղակի պետք է ընտրել արդեն գոյություն ունեցող տարբերանշաններից որևէ մեկը։ Հավելվածն անգամ առաջարկում է դիտել արդեն կատարված առաջադրանքները` Done բաժնում։

 

Sea of Squares

Գինը՝ 0.99$ – անվճար

Փազլ խաղն առաջարկում է ստատեգիական լուծումներ ստանալ 3D խորանարդներից։ Խաղն իր մեջ ներառում է մոտ 100 տարբեր բարդության մակարդակ։