5 պատճառ Samsung Galaxy S9+ գնելու համար

Samsung Galaxy S9+ սմարթֆոններն արդեն հայտնվել են հայակական շուկայում և ittrend.am-ը կպատմի, թե ինչու արժի գնել հենց այս սմարթֆոնը։
Նախ նշենք, որ Galaxy շարքի ֆլագմանը  հայաստանյան շուկայում արժի մոտ 559 հազար դրամ:
Իսկ հիմա այն մասին, թե ինչու արժի վճարել այդքան ու ձեռք բերել Samsung Galaxy s9+:

Պրոցեսոր և արտադրողականություն


Տեխնոմանների համար գաղտնիք չէ, որ սմարթֆոնների յուրաքանչյուր նոր շարք ավելի հզոր, դիմացկուն և տեխնիկապես հագեցած է լինում։ Բացառություն չեն նաև  Galaxy շարքի վերջին երկու նորույթը։ Galaxy S9+–ը ստացել է 8 միջուկանի Exynos 9810 պրոցեսոր նախկին`  Exynos 8895 փոխարեն։
Նոր պրոցեսորը ավելի հզոր է`2,7 գհց +1,7 գհց և ավելի  ադյունավետ է աշխատում։  Օպերատիվ հիշողությունը նախկին 4 գբայթի փոխարեն այժմ արդեն 6 գբայթ է։ Սա հարավորեական հսկայի դեռ միակ սմարթֆոնն է, որը ստացել է Android 8.0 Oreo օպերացիոն համակարգը։

Սելֆemoji


Սա ևս սմարթֆոնի ու տեսախցիկի առավելություններից մեկն է։
Գործառույթի միջոցով կարելի է սեփական պատկերով էմոջիներ ստեղծել ու դրանցով կիսվել բոլոր հայտնի սոցցանցերում։

Լրացված իրականություն


Նախորդ շարքում` Galaxy s8  և s8+ ընկերությունը ներդրեց խելացի օգնականին` Bixby–ին։ Վերջին շարքում Bixby–ը համալրվել է նոր գործառույթներով, այստեղ ավելացել է Bixby Vision համալրված իրականություն ստեղծելու գործիքը։ Նոր գործիքը ներկառուցված է սմարթֆոնի տեսախցիկում։

AKG ստերեոդինամիկներ


Բարձր և հաճելի հնչողությունը Samsung–ի սմարթֆոնների առանձնահատկություններից չի եղել, բայց Galaxy s9+–ը բացառություն է։ Սմարթֆոնն ունի AKG ստերեոդինամիկներ, որոնք ներկառուցված են սմարթֆոնի վերին և ստորին հատվածներում։

Տեսախցիկ

Այս առավելությունը հատկապես դուր կգա սելֆիամանների համար։ Նոր շարքի սմարթֆոնները ունեն հիմնական երկակի ֆոտոխցիկ` 12 մգպ և դիմայինը` 8 մգպ։ Տեսախցիկը նաև ստացել է Super Slow-mo գործառույթը, որը թույլ է տալիս դադնաղեցրած դետալային նկարահանում կատարել ինչպես տեսանյութի, այնպես էլ լուսանկարի տարբերակով։