Honor 7C-ը մի քանի թրենդային առանձնահատկություն է ստացել

Honor 7C-ը մի քանի թրենդային առանձնահատկություն է ստացել

Huawei ընկերությունը ներկայացրել է իր նոր Honor 7C սմարթֆոնը, որը ստացել է շուկայի ամենապահանջված թրենդները՝ 18:9 դիսփլեյ, երկակի ֆոտոխցիկ և դեմքի սքանավորման համակարգ:

Իր նորույթը ընկերությունը զինել է 5.5 դյույմ անկյունագիծ ունեցող էկրանով, Snapdragon 450 պրոցեսորով և 3-4 գբայթ օպերատիվ ու 32/64 գբայթ ներկառուցված հիշողությամբ:

Հիմնական տեսախցիկը 12+8 մգպ է, իսկ դիմայինը՝ 8մգպ: Շուկայի մյուս թրենդային սմարթֆոններից Honor 7C-ը տարբերվում է երկու SIM քարտի հնարավորությամբ:
Նորույթի արժեքը 142 դոլար է, որը շուկայում առկա սմարթֆոններից  ամենամատչելի տարբերակն է:

 

Թեգեր: honor7C, Huawei, Smartphone