Fitbit Versa.նոր սմարթ ժամացույցներ Apple Watch–ի ոճով

Fitbit ընկերությունը թողարկել է սմարթ ժամացույցների նոր սերունդ` Fitbit Versa և երեխաների համար նախատեսված տարբերակը`Fitbit Ace։

Fitbit Versa սմարթ ժամացույցները արտաքինից նման են Apple Watch–երին, իսկ Fitbit Ace–ը` սովորական ֆիթնես ժամացույցի։

Versa սմարթ գործիքը թեթև է և հզոր` մեկ անգամյա լիցքավորումը բավական է 4 օր աշխատանքի համար։

Ժամացույցը 24 ժամյա ռեժիմով հետևում է օգտատիրոջ սրտի աշխատանքին, իսկ գիշերները` նաև քնին։

Product family lineup for Ace

Իսկ ահա փոքրերի համար նախատեսված ֆիթնես տարբերակում ներդրված է քայլերը հաշվելու տեխնոլոգիան։ Ժամացույցը նաև պարբերաբար հիշեցնում է, որ ժամանակն է  զվաղվել «մանկական գործերով»` հեծանիվ վարել, կամ խաղալ։

Fitbit Versa–ն շուկայում կհայտնվի ապրիլին և կարժենա 200 դոլար,իսկ  Fitbit Ace–ը հասանելի կլինի 2018–ի երկրորդ կեսին` 100 դոլար արժողությամբ։