Instagram-ում հեռացվել է GIF ֆայլեր ավելացնելու՝ Gifhy ծառայությունը

Instagram-ում հեռացվել է GIF ֆայլեր ավելացնելու՝ Gifhy ծառայությունը

The Verge-ի փոխանցմամբ սոցցանցը ծառայությունը հեռացրել է գիֆերում ռասիստական դրսևորումներ նկատելու պատճառով:

Gif անիմացիաներից մեկում՝ «մահվան հաշվիչում», մահերի թիվը սևամորթերի կատարած հանցագործություններով էր հաշվում: Oգտատերերից շատերը սոցցանցին մեղադրեցին ռասիզմի մեջ, որի արդյունքում  ընկերությունը անորոշ ժամանակով  դադարեցրել է գործառույթի կիրառումը:

Օգտատերերի մեծ մասը, սակայն, դժգոհ է գործառույթի անհետացմամբ:

Թեգեր: GIF, gifhy, Instagram