Ի՞նչ առավելություններ ունի IQOS 2,4 Plus -ը նախորդ սերնդակցից

Ի՞նչ առավելություններ ունի IQOS 2,4 Plus -ը նախորդ սերնդակցից

Ծխելու գործընթացը «smart» դարձրած IQOS-ը ներկայացրել է սարքի նոր, թարմացված տարբերակը: Սարքի նոր սերունդը՝ ավելի ժամանակակից տեխնիկական բնութագրիչներով է և ստացել է IQOS 2,4 Plus անվանումը:

Նորաոճ, ֆուտուրիստիկ տեսքով երկրորդ սերնդի IQOS-ն իր կրտսեր «եղբոր» նկատմամբ ունի 3 կարևոր առավելություն՝ արագ է լիցքավորվում, ունի ավելի վառ լուսային ազդանշաններ և վիբրացիա, որը հուշում է օգտագործման սկզբի և ավարտի մասին:

Արագ լիցքավորում

Ավելացվել է մարտկոցի ծավալը, ինչի շնորհիվ բռնիչը լիցքավորվում է ավելի արագ: Նախկինում IQOS-ը լիցքավորվում էր 3 րոպե 41 վայկյանում: Սպասումը միշտ նյարդայնացնող է, Philip Morris ընկերությունը, հասկանալով իր օգտատերերի պահանջը և մտածելով նրանց հարմարավետության մասին, կրճատեց լիցքավորման ժամանակը: Թարմացված տարբերակում այն կազմում է ընդամենը 2 րոպե 34 վայկյան:

IQOS-ը դարձել է ավելի վառ

Մեկ այլ կարևոր փոփոխությունն այն է, որ լիցքավորման սարքը և բռնիչի վրայի կանաչ լուսադիոդները դարձել են վառ սպիտակ: Դրանք գերազանց տեսանելի են նույնիսկ ցերեկային լույսի տակ:

Մեղմ վիբրացիա

Սարքը համալրվել է ևս մեկ կարևոր  գործառույթով. մեղմ վիբրացիան կծանուցի օգտագործման սկզբի և 30 վայկյան առաջ ավարտի մասին: Ծանուցումների այս եղանակին հեշտ է ընտելանալ: Այլևս հարկ չկա հետևել բռնիչի լուսային ինդիկատորին, օգտագործման ընթացքը չի պահանջում հատուկ ուշադրություն՝ միայն ռելաքսացիա: Ամեն բան կհուշի մեղմ, չնյարդայնացնող վիբրացիան:

Օգտատերերից ոմանք նշում են, որ բռնիչն ու լիցքավորման սարքը դարձել են ավելի «թավշյա», ինչի շնորհիվ ձեռքում պահելը դարձել է ավելի հաճելի:

IQOS-ցիները շարունակում են նորովի բացահայտել իրենց սարքերը, Ֆիլիպ Մորրիս ընկերությունն էլ ժամանակին համընթաց գաջեթը համալրում է նոր գործառույթներով, որոնք ավելի հարմար են դարձնում օգտագործումը:

 

Շատ փորձագետների ապագայի տեսլականով, մի քանի տարի անց ավանդական սիգարետները կհամարվեն «ժամանակավրեպ», իսկ ծխողները կամ կհրաժարվեն վնասակար սովորությունից կամ կանցնեն ալտերնատիվ տարբերակների: IQOS-ն առանց ծուխ ապագան դարձնում է առավել քան իրական:

 

 

Թեգեր: iQOS, Philip Morris