«Կյանքը ողբերգական կլիներ, եթե….».մտքեր Սթիվեն Հոկինգից

«Կյանքը ողբերգական կլիներ, եթե….».մտքեր Սթիվեն Հոկինգից

Աշխարհահռչակ գիտնական Սթիվեն Հոկինգը հայտնի էր ոչ միայն գիտության մեջ իր մեծ ներդրումով, այլ նաև հետաքրքիր մտքերով, որոնք մոտիվացիայի ու դասեր քաղելու աղբյուր են շատերի համար։

Ittrend.am–ը առաջարկում է ծանոթանալ գիտնականի ամենահետաքրքիր մի քանի մտքին։

 

Ես գաղափար չունեմ իմ IQ մակարդակի մասին: Նրանք, ում հետաքրքրում է իրենց ցուցանիշը, անհաջողակներ են:

Գուցե ինչ-որ տեղ ես վատը չեմ: Բայց ես Էյնշտեյնը չեմ:

Չեմ կարող ասել, որ իմ ֆիզիկական վիճակն ինձ աշխատանքում օգնում է, բայց այն ինձ օգնում է կենտրոնանալ հետազոտությունների վրա` խուսափելով դասախոսություններից և ձանձրալի գիտաժողովներից։

Ինչ թվում է, որ համակարգչային վիրուսներին պետք է նայել որպես կյանքի ձև: Դա շատ բան է ասում մարդու բնույթի մասին` վիրուսը մարդկության կողմից ստեղծած կյանքի դեռևս միակ ձևն է, որը, սակայն, կործանելու առաքելություն ունի:

Եթե անգամ ես ուզում եմ ինչ-որ տեղ գնալ, այդ վայրը ոչ թե Երկիր մոլորակի վրա է, այլ տիեզերքում: Եթե ես Բիլլ Գեյթսի պես հարուստ լինեի, տիեզերանավ կվարձեի:  Վստահ եմ, որ գիտությունն ու հետազոտական աշխատանքն ավելի շատ հաճույք են պարգևում, քան փող վաստակելը: Իմ իսկական երազանքն այնպիսի գիրք գրելն է, որ կվաճառվի օդանավակայաններում: Բայց հավանաբար դրա համար պետք կլինի կազմի վրա մերկ կնոջ նկար տեղադրել: Գիտելիքի գլխավոր թշնամին ոչ թե անփութությունն է, այլ գիտելիքի խաբկանքը: Վստահաբար կարող եմ ասել, որ մեզ դեռ չեն այցելել հյուրեր ապագայից: Ինձ միշտ հարցնում են, թե ինչպես եմ ինձ զգում իմ հիվանդությամբ: Իմ պատասխանը պարզ է` ոչ այդքան լավ:

Կյանքը շատ ողբերգական կլիներ, եթե այդքան զվարճալի չլիներ:

Շատ կարևոր է պարզապես չհանձնվելը: