Մահացել է Սթիվեն Հոքինգը

Կյանքի 77-րդ տարում մահացել է աշխարհահռչակ անգլիացի տեսաբան ֆիզիկոս Սթիվեն Ուիլյամ Հոքինգը:

The Guardian-ի փոխանցմամբ գիտնականը մահացել է չորեքշաբթի վաղ առավոտայն Քեմբրիջի իր տանը:

Համատեղ հայտարարությամբ Հոքինգի զավակները նշել են, որ իրենց հայրը «մեծագույն գիտնական և արտասովոր մարդ էր, ում աշխատանքը եւ ժառանգությունը երկար տարիներ կապրեն»:

Հոքինգը տեսաբան ֆիզիկոս էր, գիտության հայտնի տարածող: Նա զբաղվում էր տիեզերաբանական սինգուլյարության՝ Տիեզերքի նախնական վիճակի խնդրի հետազոտմամբ, որից, Մեծ պայթյունի տեսության համաձայն, այն, անընդհատ ընդարձակվում է:

Երբ Հոքինգը 22 տարեկան էր, նրա մոտ ախտորոշել են կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ: Բժիշկներն այդ ժամանակ համարում էին, որ նրան 2-3 տարվա կյանք է մնացել: Նրանց կանխատեսումները, սակայն, չարդարացան, գիտնականը շարունակել է գիտական աշխատանքը, 2 անգամ ամուսնացել է եւ 3 երեխաների հայր դարձել:

Նույնիսկ ամբողջությամբ հաշմված, Հոքինգն ակտիվ կյանք է վարել՝ զբաղվել գիտությամբ, դասավանդել, զեկույցներով հանդես եկել՝ աշխարհի հետ շփվելով խոսքի համակարգչային սինթեզատորով: