Ինչո՞ւ չօգտագործել GetContact հավելվածը, եթե անգամ այն հեռուստատեսությամբ գովազդվում է

Շատերն են փորձել GetContact հավելվածի միջոցով պարզել, թե ինչպես են իրենց հեռախոսահամարները գրանցված մյուսների հեռախոսագրքերում։ Հավելվածի ներբեռնումների քանակով Հայաստանը տարածաշրջանում առաջնային դիրք է գրավել։ Թվում է` սովորական գործիք է և դրանից օգտվելը` զվարճալի։ Մանավանդ այն պարագայում, երբ  Հանրային հեռուստաընկերության հեռուստահաղորդումներից մեկում խոսվեց հավելվածի մասին և ցուցադրվեց նրա գործառությներն ու հնարավորությունները։ Զվարճալի կլիներ,իհարկե, եթե ՏՏ անվտանգության մասնագետները չբարձրաձայնեին, որ հավելվածը թուրքական արտադրության է և ստեղծված է տվյալներ հավաքագրելու համար։Պարզվում է` Getcontact–ի հեղինակները հաշվի չեն առել տարբեր օպերացիոն համակարգերի առանձնահատկությունները և արդյունքում` ստացվել է այնպես, որ որոշ տեղերում  այն աշխատում է, իսկ որոշ դեպքերում` դեռ ոչ։Պարզելու համար `ո՞ր դեպքում պետք է զգույշ մնալ,ի՞նչ անել և ինչո՞ւ չներբեռնել հավելվածը, Ittrend.am–ը զրուցեց Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի դասախոս, ՏՏ անվտանգության մասնագետ Արթուր Ավանեսովի հետ։

 

–Սկսենք նրանից, թե ի՞նչ է իրենից ներկայացնում GetContact հավելվածը և որն է դրա աշխատանքի սկզբունքը։

–Ծրագիրը աշխատում է սովորական լոգիկայով, այսինքն` եթե ուզում ես տեսնել կոնկրետ հեռախոսահամար ինչպես է գրանցված մարդկանց մոտ, ուրեմն` բարի եղիր դու էլ քո մոտ գրանցված համարների բազայով կիսվիր, որպեսզի մարդիկ նույնպես հնարավորություն ունենան տեսնել, թե ինչ որ մեկի համարը ոնցա գրանցված քեզ մոտ:

–Ինչո՞վ է հավելվածը վնասակար, ի՞նչ ռիսկեր է իր մեջ ներառում հավելվածի օգտագործումը ու ո՞ր դեպքում է այն անվնաս։

–Վնասակարությունը մի քիչ բարդ է ձևակերպել, համարների բազա է, որը ամեն օր թարմանում է նոր օգտատերերի օգնությամբ: Դա կարողա լինել  բիզնես–հավելված՝ թարմ անձնական տվյալների վաճառք, որը հետագայում կարող է սմս-ներ կամ այլ հաղորդագրություններ ուղարկել բազայում առկա հեռախոսահամարներին, թե քաղաքական՝ այսինքն թշնամի երկրի վաճառվի, որը կարող է պատերազմական օրերին առավելություն տա, կարող է նաև ընտանեկան կամ հասարակական խնդիրներ առաջացնել:

–Եթե օգտվել են հավելվածից, հնարավոր է ինչ–որ ձև հետ «վերցնել» տվյալները թե` ոչ։

–Երբ ներբեռնում են հավելվածը, այն սկսում է օրինակ Android-ի դեպքում փնտրել համարների բազա gmail-ի հաշվում(որը մուտքագրվել է android-ի play market մուտք գործելու համար): Անդրոիդ հեռախոսներ օգտագործողների մեծ մասը հեռախոսահամարները backup են անում, որպեսզի հետագայում հեռախոս փոխելիս համարները հեշտությամբ կարողանան հետ բերել նոր սարքի մեջ, որից և օգտվում է GetContact ծրագիրը: Ինքս Iphone-ի սիրահար չեմ, բայց, ոնց որ թե այդտեղ կարողացել են այնպես անել, որ հենց սարքի հեռախոսագրքից վերցնի համարները, իսկ անդրոյիդի դեպքում կարծես թե չեն կարողացել՝ չնայած նաև այդպիսի պերմիշըն ստանում է։ Ամեն դեպքում արժի այդպիսի 5-10 րոպե ծիծաղ պարգևող ծրագրերից հեռու մնալ, որովհետև, եթե օգտվեք, հնարավոր է`  ձեր այդ քալից հազարավոր մարդկանց վնաս լինի՝ թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի:

—Ինչպե՞ս պահպանել տեխնոլոգիական անվտանգությունը։

–Անհրաժեշտ է ուղղակի ուշադիր լինել և հավելված ներբեռնելիս պարտադիր նայել,  թե ինչ թույլտվություններ(permission) է ցանկանում հավելվածը։Սա ցույց է տալիս, թե ինչ կարող է անել հավելվածը ձեր սարքի հետ առանց ձեզ զգուշացնելու: Օրինակ` եթե եղանակի տեսության հավելված եք ցանկանում ներբեռնել, և որը, բացի տեղանքի մասին ինֆորմացիայից, ցանկանում է նաև սմս-ները կարդալ, տեսնել վերջին ձեր կատարված զանգերը և այլն, ապա պետք է այդ հավելվածն ուղղակի շրջանցել։

Սյուզան Թոսունյան