Huawei-ը ներկայացրել է իր նոր Nova 2 Lite սմարթֆոնները

Nova 2 Lite մատչելի սմարթֆոնները ստացել են 18։9 տրամաչափի  5.5 դյույմ անկյունագծով էկրան, Qualcomm Snapdragon 450 պրոցեսոր, 3 գբայթ օպերատիվ և 32 գբայթ ներկառուցված հիշողություն։ Ի դեպ` ներկառուցված հիշողությունը կարելի է մեծացնել microSD կրիչների միջոցով։

Հիմնական տեսախցիկը երկակի է` 13+2 մգպ հզորությամբ, իսկ դիմային ֆոտոխցիկը ` 8մգպ է։

Նորույթը աշխատում է Android 8.0 Oreo օպերացիոն համակարգով։ Huawei Nova 2 Lite–ը կթողարկվի 2 գունային տարբերակով և կարժենա 190 դոլար։