Youtube–ում արդեն կարելի է կիրառել սև ֆոնային լուծում

Նորույթը դեռ հասանելի է միայն Iphone և Ipad գաջեթների համար։ Մուգ ֆոնի ռեժիմին անցնելու համար անհրաժեշտ է նախ ներբեռնել հավելվածի 13.01.4. տարբերակը, որից հետո,  հաշվի կարգավորումների վերին հատվածում սեղմել փոխակերպման «YouTube» նշանը։

Մուգ ֆոների կիրառման շնորհիվ կնվազի աչքերի ծանրաբեռնվածությունը։ Նորույթի առավելությունների շարքին կարելի է դասել նաև OLED էկրանով սմարթֆոնների էներգախնայումը։ Հենց այս էկրանով է զինված Apple–ի վերջին նորույթը` iPhone X–ը։

Վիդեոհոսթինգի Android հավելվածում գործառույթը հասանելի կդառնա շուտով։