Google–ի որոնման արդյունքներում այժմ նախապատվություն կտրվի լրատվական ընկերություններին

Google–ը պատրաստվում  է որոնողական համակարգում նախապատվություն տալ լրատվական ծառայությունների հղումներին։

Եթե օգտատերը որոշի ինչ–որ բան փնտրել Google-ում, ապա որոնողական համակարգը արդյունքների առաջին 5–յակում կցուցադրի դեպի այն լրատվականներ հղումները, որոնք օգտատերն արդեն կարդում է։

Հնգյակի «առաջատար» հորիզոնականներում կհայտնվեն այն լրատվականները, որոնք օգտվում են վճարովի բաժանորդագրությունից։ Ամենայն հավանականությամբ տեխնոհսկան նոր գործառույթը կսկսի կիրառել մարտի 20–ից։

Alphabet Inc–ը(Google–ի մայր ընկերությունը) այս ձևով ցանկանում է օգնել մեդիաընկերություններին վճարունակ ընթերցողներ գտնելու հարցում։  Ընկերությունը, սակայն, դեռ պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել։