Կասեցվել է iPhone 8 Plus–ի արտադրությունը. Apple–ը պարզաբանում է

Apple ընկերությունը կասեցրել է Iphone 8 plus մոդելների արտադրանքը։ Ընկերությունը նման քայլը պատճառաբանում է նրանով, որ Apple–ի մատակարարներից  Wistron ընկերությունը ջրամեկուսացման  կեղծ արտադրանք է օգտագործել մոդելների մեջ։

Խնձորային բրենդը մեղադրանք է ներկայացրել Wistron–ին և որոշել  2 շաբաթով կասեցնել սմարթֆոնների արտադրանքը։

Պատրաստվում է արդյոք ընկերությունը շուկայից հետ կանչել 700 դոլար արժողությամբ սմարթֆոնները, թե` ոչ, հայտնի չէ։