Iphone–ով արդեն հնարավոր է Frotnite խաղալ

App store առցանց խանութում հայտնվել է Fortnite Battle Royale խաղի IOS սարքավորումների համար նախատեսված տարբերակը։ Fortnite–ի առցանց խանութում այն նշանագրված է որպես ` «հրավեր», ներբեռնել այն հնարավոր է, բայց խաղալ օգտատերերը չեն կարող, մինչև Epic Games–ը չհաստատի  հաշիվը։

Խաղն ունի 2 գբայթ ծավալ։ Այն կարելի է ներբեռնել միայն IOS 11 օպերացիոն համակարգի առկայության դեպքում։ Fortnite Battle Royale ամբողջությամբ և առանց խոչընդոտների խաղալու համար հեղինակները զգուշացնում են` անհրաժեշտ է SE կամ 6s մոդելի սմարթֆոններ և  անընդհատ ինտերնետ միացում։