Playstation5 համակարգիչները շուտով կհայտնվեն վաճառքում.մանրամասներ խաղային կցորդի մասին

Playstation խաղային համակարգիչների 5–րդ սերունդը շուտով կհայտնի շուկայում։ Ittrend.am–ը առաջարկում է ծանոթանալ գեյմերների սիրելի խաղային գաջեթի առանձնահատկություններին։

Երբ Sony ընկերությունը 2016 թվականին թողարկեց իր վերջին սերնդի PlayStation 4 Pro խաղային կցորդները, նա վսահ էր, որ իր գերժամանակակից արտադրանքի կյանքը երկար կլինի, մինչև 2020–21 թվականներ։ Բայց, խաղային ինդուստրիան արագ է զարգանում և այժմ ընկերությունը որոշել է գեյմերներին հաճելի անակնկալ անել և 2 տարի անց թողարկել հզոր ու ժամանակակից խաղերին համապատասխան սարքավորում։


Նոր սերնդի խաղային կցորդը զինված կլինի 8 միջուկանի հզոր պրոցեսորով։ Իսկ ահա ձանձրալի խաղային սկավառակները արդեն չեն լինի, այստեղ հնարավոր կլինի առցանց գնել խաղերը։ Իսկ բոլոր նրանց համար, ովքեր դեռ չեն ձանձրացել հին սերնդի խաղերից, ընկերությունը հնարավորություն է տալիս նոր գաջեթով հին խաղեր ևս խաղալ։