SkizbUp.հայկական միջնորդ ստարտափ` ստարտափների համար

SkizbUp.հայկական միջնորդ ստարտափ` ստարտափների համար

Առհասարակ ստարտափերի համար կարևոր և պատասխանատու շրջաններից մեկում` ներդրողներ գտնելու ընթացքում, շատ ընկերություններ կանգնում են երկմտանքի առջև, իսկ շատերն էլ` պարզապես փակվում։

Մի խումբ հայ երիտասարդներ նախաձեռնել ու ստեղծել են մի հարթակ, որը կլուծի  խնդիրը և եզակի կամուրջ կհանդիսանա ստարտափերի ու հավանական ներդրողների միջև։

Ittrend.am–ը զրուցել է հարթակի հիմնադիրների` Սոնայի և Ռուբենի հետ ու պարզել նորույթի առանձնահատկությունները

 

–Ի՞նչ է իրենից ներկայացնում Skizbup–ը։

-SkizbUp-ը իր տեսակի մեջ միակ հարթակն է, որտեղ նախագիծը կարող է իրականություն դառնալ ամբողջ աշխարհից հասանելի ֆինանսավորման շնորհիվ: Հարթակը  ներկայացված նախագիծըփորձում է  ներդրողի համար դարձնել ներկայանալի` տրամադրելով համատեղ աշխատատեղ, մասնագիտական, իրավաբանական և հաշվապահական խարհրդատվություն սթարթափ թիմերին:

–Ովքե՞ր են հեղինակները և ո՞րն է հարթակի առանաձնահատկությունը։ 

-Նախագծի հեղինակները ՝ Սոնան և Ռուբենն են։ Նրանք հավատում են, որ բոլոր գաղափարները արժանի են փորձարկման, և միևնույն ժամանակ հավատում են, որ ունենալ լավ միտք դեռ բավարար չէ, պետք է վերջինիս լավ իրագործում:Հարթակի նպատակը ոչ միայն  ներդրող գտնելու հնարավորության ընձեռումն է: Հարթակը առաջարկում է ուղեկցել սթարթափ նախագիծը և աջակցել, որպեսզի վերջինիս գաղափարը դառնա կենսունակ բիզնես նախագիծ: Ինչը նաև, բնականաբար, կնպաստի  հայաստանյան բիզնես-միջավայրի զարգացմանը։

–Ի՞նչ կարգախոս ունի նախաձեռնությունը

–Դու այլևս միայնակ չես


–Ինչպե՞ս կարող են մարդիկ դիմել ձեզ։

–Մեր կայքը նախատեսված է և սթարթափ նախագիծ գրանցելու համար, և հետաքրքրված ներդրողների համար: Որպես առաջին քայլ պետք է մուտք գործել մեր կայք www.skizbup.com, սթարթափ բաժնում կարող եք գտնել դիմումի օրինակը, իսկ ներդրող բաժնում ՝ բոլոր սթարթափները, որոնք ներկայացված են մաքսիմալ հակիրճ և կոդային անվանմամբ։ Նաև, կարծում եմ շատ կարևոր է նշել, որ մեր կայքի Դրույթներ բաժնում բավականին մանրակրկիտ ներկայացված է աշխատանքների գրեթե ամբողջ ընթացակարգը և գաղտնիության հետ կապված ամեն պայման։ Նաև ունենք ֆեյսբուքյան և ինստագրամյան էջեր https://www.facebook.com/skizbup/   https://www.instagram.com/skizbup/

–Ի՞նչ փոփոխություններ են սպասվում առաջիկայում

–Արդեն ունենք հետաքրքրված ներդրողներ (ոչ միայն Հայաստանից) և սթարթափներ: Վերջիններիս հայտերը մշակման փուլում են և շուտով տեղ կգտնեն մեր կայքում։ Պլանավորում ենք մոտ ապագայում ունենալ SkizbUp գրասենյակի ներկայացուցչություններ նաև արտերկրում:

Սյուզան Թոսունյան

 

Բաժիններ: Uncategorized
Թեգեր: armenian app, skizbup