Space X-ը դեպի Մարս առաջին թռիչքները կիրագործի 2019 թվականին

Space X-ը դեպի Մարս առաջին թռիչքները կիրագործի 2019 թվականին

Independent-ի փոխանցմամբ Space X ընկերությունը դեպի Մարս առաջին թռիչքը  կիրականացնի  2019 թվականին:

«Հիմա մենք կառուցում ենք առաջին միջմոլորակային տիեզերանավը, որի նշանակետը Մարս մոլորակն է լինելու: Ես կարծում եմ՝ մենք կկարողանանք այնտեղ և  հետադարձ առաջին կարճատև թռիչքներն իրականացնել հաջորդ տարվա առաջին կեսին»,- հայտարարել Է Էլոն Մասկը:

Ավելի վաղ հայտնում էին, որ Space X-ը դեպի Մարս առաջին թռիչքները պլանավորել Է  իրագործել 2022 թվականին: Թռիչքի  համար ընկերությունը մշակում Է նոր գերծանր հրթիռ՝ Big Falcon Rocket-ը, որը կարող Է տեղավորել մինչև 120 մարդ: Այն կարող Է անվտանգ վայրԷջք կատարել նույնիսկ շարժիչներից մեկի խափանման դեպքում, ինչպես նաև լիցքավորվե տիեզերքում:

Թեգեր: elon musk, Mars