Թե ինչպես Սթիվեն Հոկինգը սկսեց նկարահանվել ֆիլմերում.հայտնի գիտնականի կինո կարիերան

Ֆիզիկոս-թեորիկ Սթիվեն Հոկինգը մահացավ մարտի 14-ին, 76 տարեկան հասակում: Իր ամբողջ կյանքը նա նվիրեց տիեզերքի ուսումնասիրմանը և հայտնի դարձավ աշխարհին հարաբերականության տեսության, սև խոռոչների թեորիաներով: Շատերը նրան համարում էին հանճարեղ գիտնական: Բայց…Հոկինգը շատերի հիշողության մեջ կմնա ոչ միայն որպես փայլուն գիտնական, այլ նաև՝ փայլուն դերասան: Եվ ահա, թե ինչպես դա տեղի ունեցավ:

The Simpsons

Հոկինգը հայտնի ֆիլմաշարի մեծ սիրահար էր և Fox ընկերությունը նրան հրավիրեց մուլտֆիլմում մարմնավորել սեփական կերպարը: Գիտնականը կարծում էր, որ նա այսպես հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրում է իր աշխատանքին:

Futurama

The Simpsons մուտլֆիլմից բացի Հոկինգը նաև նկարահանվել է ռեժիսոր Մեթ Գրեյնինգի մեկ այլ, գիտաֆանտաստիկ մուլտսերիալում՝ Futurama-ում: Հոկինգին դուր էր գալիս մարմնավորել կերպար ապագայի մասին մուտֆիլմում, բայց քանի որ կերպարներից շատերը գաղափար չունեին նրա գործնեության մասին, ստիպված նրան ներկայացրին որպես՝ձգողականության ուժի թեորիայով զբաղվող գիտնական:

The Theory of Everything

2014 թվականին ռեժիսոր Ջեյմս Մարշը նկարահանեց «Սթիվեն Հոկինգի տիեզերքը» ֆիլմը, որտեղ հայտնի գիտնականին մարմնավորեց դերասան Էդդի Ռեդմայնը: Ավելի ուշ, Ռեդմայնը լավագույն տղամարդու դերի համար, արժանացավ Օսկարի:  «Սթիվեն Հոկինգի տիեզերքը» այն եզակի ֆիլմերից է, որտեղ նկարագրված է գիտնականի կյանքը նախքան հիվանդությունը:

Star Trek 

Գիտնականը բառացիորեն Star Trek-ի երկրպագու էր, անգամ նկարահանվեց դրա 6-րդ՝ եզրափակիչ եթերաշրջանում: