Snapchat–ը Rihanna–ի պատճառով կես միլիարդ դոլար է կորցրել

Ռիհանան քննադատել է Snapchat ընկերությանը ընտանեկան բռնության զոհերին ծաղրելու համար։ Ընկերությունը օրեր առաջ գովազդ էր հրապարակել2009 թվականին Ռիհանայի և նրա նախկին ընկեր Քրիս Բրաունի վեճի մասին։ Ցանցաբնակները դժգոհութան ալիք էին բարձրացրել, որի արդյունքում  «Snapchat-ը հեռացրել է գովազդը և ներողություն խնդրել։

Իսկ ահա Ռիհանան ներողությունը չի ընդունել և դեմ է արտահայտվել ընկերությանն ու նրա վարած քաղաքականությանը։
«Snapchat, կարծում եմ՝ արդեն գիտես, որ իմ սիրելի հավելվածների ցանկում չես։ Ես պարզապես ցանկանում եմ հասկանալ այս ամբողջ պատմության իմաստը։ Կցանկանայի սա տգիտություն կոչել, սակայն գիտեմ, որ այդքան հիմար չես։ Դուք փողեր եք ծախսել, որ ստեղծեք անիմացիոն կերպար, որը դիտմամբ ծաղրում էր բոլոր նրանց, ովքեր բռնության զոհ են դարձել, և ծիծաղել եք նրանց վրա։ Հարցը իմ անձնական զգացմունքները չեն, քանի որ դրանք շատ են։ Բայց դուք ստորացրել եք այն երեխաներին, կանանց, տղամարդկանց, որոնք ընտանեկան բռնության զոհ են դարձել»,-գրել է նա իր Instagram-ում։

Ավելի վաղ սոցցանցի մասին դժգոհություն էին հայտնել Քայլի Ջեները և մի քանի այլ հայտնիներ։