Միանգամից մի քանի փոփոխություն Whatsapp–ում

Միանգամից մի քանի փոփոխություն Whatsapp–ում

WhatsApp մեսինջերի թարմացված տարբերակում միանգամից մի քանի նոր գործառույթ է հայտնվել։

Hi-Tech-ի փոխանցմամբ նորույթները հիմա հասանելի են և՛  iOS, և՛ Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների համար: WhatsApp-ու  այժմ հնարավոր է խմբային խոսակցությունների սկզբնամասում նկարագրություններ թողնել, որի շնորհիվ  խմբի մասնակիցները  կտեղեկանան զրուցարանի կարևոր իրադարձությունների մասին:

Բացի այդ օգտատերերը կարող են որոնել խմբի օգտատերերին հենց խմբի անդամների ցուցակում:

Նորույթներն այսքանով չեն ավարտվել.WhatsApp-ը նաև այսուհետ թույլ կտա մի հպումով զանգը աուդիո տարբերակից փոխել տեսային տարբերակի։

Թեգեր: New, WhatsApp