Ինչպե՞ս գնումներ կատարել Aliexpress առցանց խանութից

 Հայաստանում վերջին շրջանում նույնպես զարգանում է  առցնանց խանութներից գնեւոմներ կատարելու մշակույթը։  Մշակույթը զարգացնում է, բայց դեռ ոչ բոլոր սպառողները գիտեն, թե ինչպես է պետք օնլայն հարթակում պատվերներ կատարել։ ittrend.am–ը կպատմի, թե ինչպես օնլայն գնումներ կատարել AliExpress առցանց խանութից։

Օնլայն հարթակում գնումներ կատարելու համար գրանցվելը պարտադիր չէ, բայց դա հարմար է և որոշ խանութներից գնումներ կատարելու դեպքում պարտադիր պայման։

Գրանցվելը հեշտ է` համապատասխան դաշտերում մուտքագրվում է անուն, ազգանուն, email, կեղծանուն և գաղտնաբառ։ Եթե դուք պատվերներ եք կատարում ձեր կամ ձեր ընկերների  և ոչ թե վերավաճառելու համար, ապա ցանկում պարտադիր  է նշել End Consumer, ինչը նշանակում է, որ դուք պատվիրված ապրանքի վերջնական սպառողն եք։

Բոլոր դաշտերը լրացնելուց հետո, սեղմելով Create My Account կոճակը և email–ում հաստատելով հաշիվը, դուք դառնում եք Aliexpress օնլայն խանութի հաճախորդ։

Արդեն ստեղծված հաշվում մուտքագրում եք հասցեն, որով պատվիրված իրերը առաքվելու են և հեռախոսահամար, որպեսզի փոստային ծառայության աշխատակիցները կարողանան կապվել ձեզ հետ։

Պատվերներ կատարելու համար անհրաժեշտ կլինի միջազգային քարտ( Հայաստանի համար ակտուալ են Visa, MasterCard, Maestro քարտերը)։ Ընտրելով գնվելիք իրը(ձև, չափ, գույն)`պետք է սեղմել  Play Now։
Այստեղ պատվեր կատարելու ամենակարևոր մասն է` որպեսզի ձեր հաշվից գումար գանձվի և դուք վճարում կատարեք, պետք է նախ մուտքագրել քարտի դիմային մասում գրված 16 նիշը

Այնուհետև մուտաքգրել վավերականության ժամկետը և հետևի մասում գրված եռանիշ թիվը։

Այստեղ, ապահովության համար, պարտադիր պայման է համապատասխան դաշտերում նշել քարտի սեփականատիրոջ անուն, ազգանունը։

Բոլոր դաշտերը հերթականությամբ լրացնելուց հետո սեղմելով` pay now կոճակը պետք է սպասել մինչև վճարումը հաստատվի, որից հետո օնլայն խանութը կսկսի փաթեթավորել ձեր պատվերը։

Սյուզան Թոսունյան