Ծանոթությունների նոր հավելված ВКонтакте-ում

ВКонтакте-ի հավելվածում  «Ծանոթությունների» նոր բաժին է ավելացել։  Այս գործառույթից օգտվելու համար բավական է անձնական տվյալների բաժնում լրացնե համապատասխան մասը, տեղադրել լուսանկար և սկսել ուսումնասիրել մյուս օգտատերերին։

 

Նոր ծառայությունն իր դիզայնով նման է հայտնի Badoo-ին և Tinder-ին։ Ի տարբերություն այս  ծառայությունների՝ ВКонтакте-ի հավելվածը չի նշում օգտատերերի աշխարհագրական դիրքը․ այստեղ շփումը իրականացվում է խմբի ներսում է։

Եթե ցանկում եղած մասնակիցներից ոչ ոք չի համապատասխանում օգտատիրոջը, հավելվածը որոնում է նոր տվյալներ՝ աշխարհագրական ամենամոտ դիրքի սկզբունքով։